|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հռոմի պապի կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները բացասական են եղել. հայտնում է Yerkir.am-ը՝ Daily Mail-ին հղումով։
Նշվում է՝ 83-ամյա պոնտիֆիկոսը երկրորդ անգամ թեստ է անցել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական նստավայրում ապրող հոգևորականը վարակվել է կորոնավիրուսով ու մեկուսացվել դրա հետևանքով։
Հավելվում է՝ ախտորոշման թեստ են հանձնել նաև Հռոմի պապին շրջապատող ծառայողներն, ու արդյունքները բացասական են եղել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ պապական քաղաք-պետության տարածքում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի հարուցած հիվանդության ընդամենը 4 դեպք: