|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական բանակը այսօր՝ շաբաթ օրը, հարվածներ է հասցրել պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման` Գազայի հատվածում գտնվող ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ` ի պատասխան հրեական պետության տարածքի գնդակոծություններին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Twitter-ում Իսրայելի Պաշտպանության բանակի տարածած տեղեկությունները:Շշ
«Այսօր Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից հրթիռներ, ականանետեր և պայթուցիկ գնդեր են արձակվել: Ի պատասխան`՝ մեր կործանիչները խոցել են «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական օբյեկտները Գազայի հատվածում: Մենք պատասխանատվությունը դնում ենք «ՀԱՄԱՍ»-ի վրա և կշարունակենք կանխել Իսրայելի քաղաքացիներին վնասելու ցանկացած փորձ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը իսրայելական բանակը հայտնել էր, որ պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից ութ ականանետ սարք և հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից չորսը ոչնչացվել է ՀՕՊ համակարգի կողմից: