|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 28-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշվեց Հայոց բանակի 28-ամյակը։ Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ավագ սաները, նրանք մարմնավորեցին հայ զինվորին, երգեցին հայրենասիրական երգեր եւ պարեցին ռազմական պարեր, ներկայացրեցին ասմունքներ՝ նվիրված հայրենիքին։ Միջոցառումը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ ավարտվեց Տերունական աղոթքի հնչեցմամբ. հայտնում է a-info.org-ը:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադեւոսյանը եւ հայոց պատմության խմբակի ղեկավար Վաչագան Ռստակյանը։ Նրանք բարձր գնահատեցին եվ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին հայ զինվորին` հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանելու, իսկ միջոցառման մասնակիցներին շնորհակալություն հայտնեցին օրը տոն դարձնելու համար։