|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսով զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հայտարարել է մերձավորարևելյան կարգավորման ծրագրի` մոտ ժամանակներս հրապարակման մասին. ըստ yerkir.am-ի` պաղեստինյան Al-Watan Voice պորտալին հայտնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Ահմադ Մաջդալանին:
Նրա խոսքով` ամերիկյան վարչակազմի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ Աբասը հրաժարվել է զրուցել Թրամփի հետ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ շուտով հրապարակելու է մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ ծրագիրը հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն էլ հինգշաբթի էր ասել, որ Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տուն` տարածաշրջանային հարցեր քննարկելու համար, այդ թվում` «խաղաղության հասնելու ճանապարհները»:
Այսպես կոչված` «Դարի գործարք»-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` ԱՄՆ ներկայիս վարչակազմի մշակած ծրագիրն է, որի հրապարակումը բազմիցս հետաձգվել է տարբեր պատճառներով: