|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ լուսանկար. հայտնում է Русарминфо-ն:
«Ահա այսպիսի շալ է ինձ նվիրել Մահմուդ Աբասը, որի հետ հիլով թեյ խմեցինք: Ես պատմեցի 15 տարի առաջ Պաղեստին կատարած այցիս մասին: Չեմ կարող ասել` ուրիշ էլ ինչի մասին ենք խոսել: Միայն կհավելեմ, որ նրա աշխատասենյակում անընդհատ միացված է մեր RT-ի արաբական ալիքը»,- մեկնաբանությունում գրել է Սիմոնյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան բոլոր հնարավորություններն ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում գլխավոր միջազգային միջնորդը դառնալու համար: