|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի «Ազատության ինստիտուտը» պահանջում է իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին զրկել գիտական աստիճանից, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Շարժման կողմից տարածված հայտարարությունում ասվում է, որ «Ազատության ինստիտուտի» ձեռքի տակ Բիձինա Իվանիշվիլիի ատենախոսությունն է, որը չի համապատասխանում ակադեմիական չափանիշներին:
Կազմակերպությունը դիմել է Վրաստանի կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնին՝ ստուգել Իվանիշվիլիի աշխատության՝ ընդունված չափանիշներին համապատասխանելու փաստը ու համապատասխան օրենքով սահմանված կարգով զրկել «անհամապատասխան գիտական աստիճանից»։
Հիշեցնենք՝ 2006-ին Վրաստանի կրթության նախարարության փորձագիտական խորհուրդը Բիձինա Իվանիշվիլիին պատվավոր դոկտորական աստիճան է շնորհել տնտեսության, գիտության, մշակույթի, արվեստի ոլորտներում հատուկ ծառայությունների համար։