|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դյուսելդորֆի Հենրիխ Հայնեի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի խորհուրդը անվավեր է ճանաչել Գերմանիայի կրթության և գիտության նախարար Անետա Շավանի թեկնածուական ատենախոսությունը և զրկել նրան գիտական աստիճանից. գրում է Lenta.ru-ն:
Նախարարը 4 օր ունի` որոշումը բողոքարկելու համար: Նախկինում նա հերքում էր իր հասցեին հնչած մեղադրանքները` կապված ատենախոսության կրկնօրինակման հետ:
«Անձը և խիղճը» թեմայով ատենախոսությունը նախարարը պաշտպանել է 1980 թվականին: 2012թ. համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե դա կրկնօրինակում է մեկ այլ ատենախոսություն: Դա պարզելու համար ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որն էլ հաստատեց մեղադրանքները: