|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
"Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և , ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային "կռիշայությամբ", այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:
Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու:
Ինչպես կասեր ժողովրդի վստայությունը չարաշահած և մարդկանց համբերությունը փորձարկող մերձավոր ազգականդ, հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր",-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Աշոտյանի երեկվա հարցազրույցին անդրադարձել էր «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ «անբարոյականություն» որակելով այն։ Աշոտյանը «տմարդի» էր բնորոշել Փաշինյանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան առիթով ոչ պատշաճ ցավակցելու վերաբերմունքը։