|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ն ու Չինաստանը ստորագրել են երկար սպասված առևտրային համաձայնագիրը, որի նպատակն է վերջ դնել առևտրային պատերազմին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ երկու երկրների ղեկավարները համաձայնագիրն անվանել են փոխշահավետ և լիահույս են, որ այն կնպաստի Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների լավացմանը:
Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանն ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը կավելացնի 200 մլրդ դոլարով, իսկ Վաշինգտոնը շուրջ 50 %-ով կկրճատի չինական ապրանքների հանդեպ սահմանված նոր մաքսատուրքերը:
2018թ.-ից ի վեր՝ երկու երկրներն անդադար նոր մաքսատուրքեր էին սահմանում միմյանց նկատմամբ:
Ավելիր վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը մեծապես ազդել էր համաշխարհային տնտեսական աճի վրա: