|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է կոնտրմիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել Հոնկոնգի ցուցարարներին, հաղորդում է BBC-ը:
Պեկինը հանդես է եկել նման զգուշացմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին» օրենքի ստորագրումից հետո:
«ԱՄՆ-ն անտեսում է փաստերն ու խեղաթյուրում ճշմարտությունը… Նրանք բացահայտ աջակցում են հանցագործներին, որոնք անկարգություններ են կազմակերպում, հարձակվում անմեղ քաղաքացիների վրա, խախտում օրենքի գերակայությունն ու հասարակական կարգը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նախարարությունը նաեւ զգուշացրել է, որ կոնտրմիջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը շարունակի սխալ ճանապարհով գնալ: