|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը. հայտնում է Ведомости-ն:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որով մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցելու իրենց երկրի ապագայի կառուցման գործին: Թունիսից մինչև Մյանմա ԱՄՆ-ը սատարում է բոլոր նրանց, ովքեր ժողովրդավարության կառուցման բարդ աշխատանք են կատարում»,- ասել է նա Կոնգրեսին և ժողովրդին ուղղված ելույթում` հավելելով, որ Ուկրաինայում և այլուր ժողովրդավարական ազատություններին սատարելը շարունակում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինել: