|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Մեդվեդևը հայտարարել է, որ դա ճիշտ որոշում է նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած սահմանադրական փոփոխությունների ֆոնին: Մեդվեդևը այս որոշման մասին հայտնել է երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ նախարարների խորհրդի կազմով:
«Այս փոփոխությունները, երբ ընդունվեն, ամենայն հավանականությամբ կյանքի կկոչվեն քննարկումներից հետո, որոնք մեծ փոփոխություններ կմտցնեն ոչ միայն սահմանդրության, այլև ընդհանուր իշխանության հավասարկշռման մեջ: Մենք, որպես կառավարություն, պետք է նախագահին հնարավորություն տանք ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և ես համարում եմ, որ ճիշտ է նման պայմաններում հրաժարական տալ» , - հայտարարել է Մեդվեդևը:
Հանդիպման վերջում Պուտինը շնորհակալություն հայտնեց կառավարությանը, նշելով, որ «չնայած ամեն ինչ չէ, որ ստացվեց»: