|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Հազարավոր մարդիկ Բեյրութում ցույցի են դուրս եկել՝ համազգային գործադուլի կոչեր հնչեցնելով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Aljazeera-ն:
Ցուցարարները հայտնել են, որ մտադրություն ունեն փակելու ճանապարհները՝ այդպիսով խոչընդոտելով բոլոր հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների և համալսարանների աշխատանքին:
Հավելենք, որ բողոքի ակցիային մասնակցում են նաև Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմնակիցները:
Կառավարության հրաժարականից հետո սրանք Բեյրութում առաջին բազմահազարանոց ցույցերն են:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին:
Հիշեցնենք, որ Բեյրութում ցույցերը սկսվել էին ուրբաթ օրը՝ կառավարության նիստից առաջ, որը նվիրված էր լինելու 2020 ֆինանսական տարվա բյուջեի հաստատմանը: Զանգվածային դժգոհության պատճառներից մեկը իշխանությունների որոշումն էր «WhatsApp» հավելվածի համար հարկ վճարելը՝ ամսական 6 ԱՄՆ դոլարի չափով: