|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացնում է, որ Գագիկ Սարգսյանը 1 ամսով կալանավորվեց։
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Ավագյանի, մասնակիորեն բավարարեց քննիչի միջնորդությունը` մեկ ամսով կալանավորելով առանձնապես ծանր հանցանքի` ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս` Գագիկ Սարգսյանին։
Իսկ դեռ երեկ Քննչական Կոմիտեն «հանցանքը» համարում էր բացահայտված...
Որոշումը միանշանակ իմ կողմից բողոքարկվելու է, վստահ եմ` Գ. Սարգսյանը շուտով կլինի ազատության մեջ»։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել տունը, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ արդեն կալանք է կիրառվել որպես խափանման միջոց։