|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկահայ հայտնի սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Իռլանդացին» (The Irishman) ֆիլմի համար «Ադապտացված լավագույն սցենար» անվանակարգում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է oscar.go.com-ը:
Նշվում է՝ ֆիլմն առաջադրված է «Օսկարի» 10 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»:
Բացի Զաիլյանից նույն անվանակարգում առաջադրված են նաև «Ջոկերի» սցենարիստներ Թոդ Ֆիլիպսի և Սքոթ Սիլվերի հետ:
Հիշեցնենք, որ ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են հունվարի 13-ին: 2020-ին «Օսկարը» կկայանա փետրվարի 9-ին: