|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լոս Անջելեսում հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները: Ամերիկյան կինոակադեմիայի 2016-ի «Լավագույն ֆիլմ» տիտղոսին կարող են արժանանալ «Մարսեցին», «Բրուքլին»«Լրտեսների կամուրջը», «Փրկվածը», «Խելահեղ Մաքսը. ճանապարհների կատաղությունը», «Կիզակետում», «Սենյակը» և այլ ֆիլմեր:
«Լավագույն ռեժիսոր» կարող են ճանաչվել Ադամ Մաքքեյը, Ջորջ Միլերը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Թոմ Մաքքարթին եւ Լեոնարդ Աբրահամսոնը:
«Լավագույն դերասան» տիտղոսի հավակնորդներն են Բրայան Քրենսթոնը, Մեթ Դեյմոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Էդի Ռեդմեյնը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցելու են Քեյթ Բլանշեթը, Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Սիրշա Ռոնանը, Շառլոտա Ռեմպլինգը: