|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան Դետրոյիթ քաղաքում 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ Կոնստանտին Բրոմբերգը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր ու սցենարիստ Միխայիլ Իդովը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երկու օր առաջ Դետրոյիթում մահացել է ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը` «Էլեկտրոնիկի արկածները» և «Կախարդները» («Чародеи») խորհրդային մեգահիթերի ռեժիսորը», ու հավելել, որ իր ծնողները մտերիմ են եղել Բրոմբերգի հետ:
Հիշեցնենք, որ Բրոմբերգը ծնվել է 1939 թվականին, Խարկովում: Ռեժիսորի առաջին ֆիլմն է եղել «Կոլկա Պավլյուկովի երկար օրը». այն կարճամետրաժ ֆիլմ էր՝ թողարկված 1968 թվականին:
Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից մեկն է «Էլեկտրոնիկի արկածները»:
