|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ղազախախստանում վթարվել է Bek Air ավիաընկերության Ալմա Աթա – Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ուղևորափոխադրող ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվում էին 95 ուղևոր և 5 անձնակազմի անդամ: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Զոհվել է 15 մարդ, որից 14-ը վթարի վայրում, մեկն էլ հիվանդանոցում: Ավելի քան 60 ուղևորի ցուցաբերվել է բուժօգնություն: Ինքնաթիռը օդ բարձրանալուց կորցրել է հավասարակշռությունը, բախվել երկհարկանի պատնեշին: Հրդեհ չի բռնկվել վթարի պահին: Վթարի պատճառները պարզելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Երկրի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցել է զոհվածների ընտանիքներին:
Ժամանակավորապես դադարեցվել է Fokker 100 տեսակի ինքնաթիռների թռիչքները, իսկ Bek Air ավիաընկերության գործունեությունն ընդհանրապես դադարեցվել է: