|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգեր է ստացել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում («Ծաղկաձոր» հյուրանոցի մոտ) հրշեջ-փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ձյան մեջ արգելափակված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 33OV938 պ/հ ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ-Ղազանչի-Աղվորիկ-Ալվար գյուղերի ավտոճանապարհներին ձնաբքի հետևանքով արգելափակված 9 ավտոմեքենա (30 ուղևորով), 10 ուղևոր տեղափոխվել է Աշոցք գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ, 14 ուղևոր` Ամասիա գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ և 13 ուղևոր` Աղվորիկ գյուղ:
Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված «ԳԱԶել» մակնիշի Տ1165 պ/հ ավտոմեքենան: