|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիան պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ԱՄՆ-ի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանի խոսքերին հղումով:
Այս պահին Սիրիայի իշխանություններն ուսումնասիրում են, թե ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել միջազգային մակարդակով՝ ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնելու համար։
Դամասկոսը նախապատրաստվում է սիրիական նավթի գողության ու երկրի ինքնիշխանության խախտման վերաբերյալ մեղադրանքներ առաջադրել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով Թուրքիային է վաճառում Սիրիայի տարածքում ապօրինաբար արդյունահանած նավթը։