|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկրի իշխանությունները մտադիր են Չեչնիայի երեք խոշոր բնակավայրի քաղաքի կարգավիճակ տալ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք մտադիր ենք Նաուր, Նովոգրոզնի, Սերնովոդսկ բնակավայրերին քաղաքի կարգավիճակ տալ, բայց դա հնարավոր կլինի միայն որոշակի ցուցանիշների հասնելուց հետո: Այս պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, նոր քաղաքները բարենպաստ ազդեցություն կունենան հանրապետության վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կուրչալոյը վերափոխվել էր քաղաքի: Չեչնիայում ևս 5 քաղաք կա` Գրոզնի, Գուդերմես, Արգուն, Ուրուս Մարթան ու Շալի: