|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՀԿ գրասենյակից:
Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին:
Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:
Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր: Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը: