|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի կիրառումը. տեղեկացնում է yerkir.am-ը`Horizon Weekly-ին հղումով:
«ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների հակաժողովրդավար կեցվածքը՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամների ազատ արտահայտման իրավունքի զրկման եւ խաղաղ նստացույցը ոստիկանական բիրտ ուժով կասեցնելու առնչությամբ։
Ժողովրդավարության տարրական սկզբունքներին հակադրվող այս գործելաոճը խախտում է ՀՀ Սահմանադրության «Կարծիքի արտահայտման ազատությունը» խորագրով 42-րդ հոդվածը։
Զորակցում ենք ՀՅԴ ՀԵՄ-ի մեր ընկեր-ընկերուհիներին խոսքի ազատ արտահայտման իրավունքին եւ ազգային մեր անժամանցելի արժեքներին տեր կանգնելու հանձնառությանը»,- ասվում է հայտարարության մեջ