|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք հայտարարել ենք անժամկետ նստացույց, քանի որ տեսնում ենք, որ նախարարը չի պատրաստվում հետևություններ անել ստեղծված իրավիճակից, ճիշտ հակառակը՝ ծաղրում է ցուցարարներին` անվանելով անդաստիարակ այն երիտասարդներին, որոնք խնդիր են տեսնում կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ամբողջ գիշեր նստացույցին մասնակցած՝ ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ նախարարը, ինչպես նաև նախարարին նշանակողը պետք է այս ամենից հետևություններ անեն, հակառակ դեպքում ՝կրկին հրաժարականի պահանջ կդնեն, և երիտասարդությունն ու ուսանողությունը կրկին ոտքի կկանգնեն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նարա Մարտիրոսյան