|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը:
Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է:
Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:
Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին:
Մարդու իրավուքների Պաշտպան
Կարեն Անդրեասյան