|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր՝ նոյեմբերի 30-ին Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք բնակավայրում 3 պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել է 11 անձ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«3 պայթուցիկ սարքեր են պայթել Քիրքուքի տարբեր շրջաններում, ինչի արդյունքում 11 մարդ՝ այդ թվում զինվորականներ, վիրավորվել են»,- ասված է աղբյուրի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում արդեն զոհվել է 350 մարդ, կան հազարավոր վիրավորներ:
Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով: