|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքում դարձյալ երկու պայթյուն է տեղի ունեցել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ. տեղեկացնում է Milliyet-ը:
Ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն` պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 316 մարդ և մահացել 2-ը, սակայն զոհերի թիվը շարունակում է աճել:
Կատարվածի մասին հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը: Նա կատարվածը սադրանք է անվանել և խնդրել է հանգստություն պահպանել:
Նշենք, որ սույն կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու տարբեր հարցերում աջակցել հայերին: Վերջին շրջանում Թուզլայի հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարում ևս մեծ աջակցություն է ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան վաղը:


