|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս հայտարարությամբ է հանդես եկել Տիգրանակերտում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ:
Ըստ Hurriyet-ի` դատապարտելով կատարվածը` Դավութօղլուն ասել է, որ խորհրդարանական ընտրություններից 48 ժամ առաջ տեղի ունեցած այդ հարձակումները բացահայտ սադրանք են:
Քիլիսում իշխող կուսակցության հանրահավաքի ժամանակ ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, որ հենց տեղեկացել է Տիգրանակերտում քրդամետ կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների մասին, հրահանգել է ներքին գործերի նախարարին և նահանգապետին` գտնել պատասխանատուներին եւ պարզել` պատահա՞ր է կատարվածը, սպանության փո՞րձ, թե՞ ոչ: Դավութօղլուն հայտնել է, որ չեն անտեսում նաև ընտրություններին ընդառաջ սադրանք լինելու հանգամանքը:
«Ով ուզում է լինի, ինչ պատճառով էլ արած լինի, որ կուսակցության դեմ էլ որ անի, այդ հարձակումը ժողովրդավարության ու Թուրքիայի Հանրապետության դեմ հարձակում է: Դատապարտում ենք դրանք»,- ասել է Թուրքիայի վարչապետը` նշելով, որ գիշեր-ցերեկ աշխատելու են` պատասխանատուներին գտնելու և դրա պատասխանը պահանջելու համար: