|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, եւ այս քաղաքականությունը լինելու է շարունակական:
Նախագահ Սահակյանը կարեւորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաեւ նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին:
Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: