|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ:
Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: