|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրել է շատ բարդ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք»,-պարզաբանել է նա՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ Տալլինում կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում:
«Մենք երկխոսություն ենք սկսել Ռուսաստանի հետ,- մանրամասնել է նա ու հավելել. «Անկեղծ ասած՝ այն սկսվելու Է չորս ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա) «նորմանդական հանդիպմանը»:
Զելենսկին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցին: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք նշեցինք, որ տարին ավարտվում է և մեզ պետք է պայմանավորվել գազի նոր երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ: Մեզ համար դա գերակայություն է: Դա հարկավոր է նաև ամբողջ Եվրոպայի էներգաանվտանգության համար»: