Միասին կարող ենք
կարևոր
841 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 13:48
Քաղաքական

Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով

Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին իր ուղեծիր է քաշում. Երևանը կարող է կորցնել իր բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ի շրջանականերում։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք։ Այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ, հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին, Անկախ պետությունների համագործակցության որոշ այլ անդամների օրինակով, կրկին ենթարկեցնել իրեն, խզել Հայաստանի թե՛ փոխշահավետ տնտեսական ու առևտրային, և թե՛ ներդրումային կապերը ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ», - ասել է նա։

Լավրովը հավելել է, որ մայիսին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում հնարավորություն կլինի քննարկել Հայաստանին իր ուղեծիր ներքաշելու Արևմուտքի փորձերը, և ափսոսանք է հայտնել, որ Փաշինյանը չի մասնակցելու գագաթնաժողովին։