|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափություն չի ապրում Ռուսաստանի հետ հարաբերություններից. այդ մասին նա ասել է Economist ամսագրին տված հարցազրույցում. հայտնում է РБК-ն:
«Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ենք ունեցել նախագահ Մեդվեդևի հետ: Մենք արել ենք շատ բան, ինչ պետք է անեինք»,- ասել է Օբաման։
«Ես կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ էլ ունեցել է երկդեմ Յանուսի հատկություններ՝ նայել միաժամանակ և Արևելք, և Արևմուտք։ Եվ կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը լարվածություն է վերստեղծում Ռուսաստանում, որը, հավանաբար, վատ է երկրի համար երկարաժամկետ հեռանկարում, սակայն կարճաժամկետ հեռանկարում կարող է քաղաքականապես հեղինակավոր լինել տանը և անախորժություններ ստեղծել արտասահմանում»,- ասել է Օբաման։