|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ. ըստ Yerkir.am-ի հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են էլեկտրական վահանակ՝ ամբողջությամբ, էլեկտրական մալուխներ՝ 2 գմ, մեկ սեղան եւ երկու համակարգիչ՝ մասամբ: