|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սան Ֆրանսիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գրասենյակների շենքում այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայր Սմբատ Սապունճեանը։
«Թեէւ պատճառները ծանօթ չեն տակաւին, սակայն մեծ ցաւով կը յայտնեմ, որ Սան Ֆրանսիսքօ-ի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ գրասենեակներու շէնքը կրակով վնասուեցաւ այսօր վաղ առաւօտուն:
Կացութիւնը պետական հսկողութեան ներքեւ է: Մարդկային վնասներ չկան:
Ցաւը մեծ է...»,- գրել է նա։