|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող՝ «Սուրբ Գևորգ» անունով հայկական եկեղեցու մերձակա տարածքում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, որի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ. հայտնում է Yerkir.am-ը՝ «Волгоград онлайн»-ին հղումով:
Նշվում է՝ հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։
Քաղաքի բնակիչների խոսքով ՝ կրակի և ծխի սյունը տեսանելի է հարյուրավոր մետրերից:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Ձերժինսկի շրջանում եկեղեցի կառուցելու որոշումը կայացվել է 2012 թ, քանի որ տեղի հավատացյալ հայերը ստիպված էին լինում փողոցում աղոթել:
Նշենք՝ եկեղեցին կառուցվել է 2000-2003 թթ.։ Օծվել է 2003 թվականի սեպտեմբերի 27-ին Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից։