|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն «Ազատություն» ռադիոկայանի ասուլիսի ընթացքում նշել է, որ Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի մեջ չի կարող լինել:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ՝ քրեական գործերի, չարաշահումների մասով, Մինասյանը պատասխանել է. «Ես բացառում եմ որևէ չարաշահման դեպքի բացահայտում՝ իմ անձի հետ կապված: Թեև այժմ մեր երկրում ոչինչ բացառել հնարավոր չէ, հաշվի առնելով վերջին ձերբակալությունները: Չկա այսօր պետական իշխանության մեջ գտնվող անձ, որ ինձ մեղադրանք ներկայացնի: Քանի որ առաջնորդվել եմ պետական շահով: Ես այն պաշտոնյաներից եմ եղել, որ գիշերը հանգիստ եմ քնել, իմ աշխատանքը թույլ է տալիս անել այս պնդումը: Ես և իմ դաշնակցական ընկերները վախեցող տեսակ չենք»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի դասախոսական կազմի հետ հանդիպմանը, Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե այդպես պետք է հանդիպեր, ավելի լավ էր չհանդիպեր:
«Վիրավորական վերաբերմունքը պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ՝ սկսած գրիչով թելադրելու վարքագծից վերջացրած կոպիտ արտահայտված մոտեցումներով, գործընթացները կուսակցականացնելն ու քաղաքականացնելը: Սա ճիշտ բան չի, ես չարախնդությամբ չեմ մոտենում այս հարցին, այլ սրտացավությամբ»,-ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը: