|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ մտահոգված է Վրաստանում տիրող իրադրությունից ու լիահույս է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Անհանգստությամբ եմ հետևում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքն ու առաջ շարժվել երկխոսության ու օրենքի հարգման շնորհիվ»,- իր թվիթերյան էջում գրել է նա:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի տեղի է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաք: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետ են իրականացրել խորհրդարանի շենքի առջև, իսկ ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանրահավաքի ցրման ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 37 մարդ: