Միասին կարող ենք
կարևոր
514 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-25 18:15
Քաղաքական

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ շփումները: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

2026 թվականի մայիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զրուցել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

«Շատ լավ, պրոֆեսիոնալ զրույց տեղի ունեցավ։ Պարոն Սինիրլիօղլուն փորձառու քաղաքական գործիչ է՝ դիվանագիտական հարուստ փորձով։ Մենք քննարկեցինք, թե ինչ եղանակով կարելի է աստիճանաբար վերականգնել գործնական փոխգործակցությունը ԵԱՀԿ և ՀԱՊԿ քարտուղարությունների միջև», – ասել է նա։