|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերիի հետ իր աշխատանքին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է FourFourTwo-ն:
«Էմերին ավելի շատ ուշադրություն էր դարձնում մարտավարությանը, այդ պատճառով իմ դերը փոխվեց ակումբում: Ես խաղը սկսում էի Վենգերի դերում, որը պետք է խաղ կառուցեր կիսապաշտպանների հետ: Սա էր պատճառը, որ ես գոլեր չէի խփում և չէի կատարում գոլային փոխանցումներ: Ինձ դուր է գալիս, երբ ազատ եմ գործում և ազատ տեղաշարժվելու հնարավորություն եմ ստանում»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի կազմում, ուր տեղափոխվել է մեկ տարվա վարձավճարով: