|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հունիսին սպասվող` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ֆոնին հստակ է, թե Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշումը շարունակականության վրա՞ է հիմնված, թե՞ ոչ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաստատեց համանախագահների այցը, նշեց, որ այս պահին իրենց համար էական է պահպանել գործընթացի դինամիկան՝ հիմնված բանակցությունների վրա, եւ բացառապես Մինսկի խմբի շրջանակներում:
«Այս շրջանում առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը, որ բացասական ազդեցություն չլինի բանակցությունների վրա, էսկալացիա չլինի»,- հայտարարեց նախարարը: