|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողության հետևանքով Վաշինգտոնի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ պահվում է. հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառել՝ ոչնչացնելով Թուրքիայի տնտեսությունը, իսկ հրադադարի հաստատումից հետո հանել էր պատժամիջոցները:
Մնուչինն ասել է, որ, համենայն դեպս, նոր փաթեթը պատրաստ պահվում է, ապա՝ հավելել, որ դեռևս դրա կիրառման վերաբերյալ օրակարգ չկա: «Անհրաժեշտ պատժամիջոցները պատրաստ են կիրառման համար: Սակայն նախագահ Թրամփը գոհ է Սիրիայի հրադադարից: Չի կարծում, որ նոր պատժամիջոցների կարիք կա»,- նշել է նախարարը:
Չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատը 403 կողմ, 16 դեմ ձայներով ընդունեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը: