|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2020-ի մեծ մասի ընթացքում մենք ականատես ենք եղել Արևելյան Միջերկրական ծովում ապակայունացմանը, որն առաջացել է Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ապօրինի սադրանքների վտանգավոր սրման պատճառով. ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
«Ուստի անհրաժեշտ է, որ օրակարգում լինի կիրառման պատրաստ նպատակային ոլորտային միջոցառումների հատուկ փաթեթ՝ որպես ապօրինի և սադրիչ վարքը կանխելու գործիք»,- ավելացրել է նախարարը:
Նրա խոսքով` Միջերկրական ծովում անվտանգություն, կայունություն եւ համագործակցություն ապահովելու համար Կիպրոսի խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծել:
Հիշեցնենք, որ Հունաստանը, Կիպրոսը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ՄԱԿ-ը կտրականապես մերժում են կղզում երկու անկախ պետություն ստեղծելու` Թուրքիայի պնդումները, որը կղզու տարածքի 34 տոկոսը բռնազավթել է 1974 թվականին: