|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ կապված ռուսական Ս-400 զենիթային համակարգերի մատակարարման հետ, խոսում են ռազմարդյունաբերական համալիրում մրցակցային առավելություն ապահովելու Վաշինգտոնի փորձի մասին:
«Սա կանոններով խաղալով մրցելու անկարողության մեկ այլ դրսևորում է: Մրցակցային որոշ առավելություններ ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր՝ չնայած այդ քայլերի անօրինական լինելուն: Դրանք ներառում են միակողմանի պատժամիջոցներ ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ», - մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:
Նման սխեման, ըստ Զախարովայի, ԱՄՆ-ն օգտագործում է լրատվամիջոցներում, էներգետիկայում և այլ ոլորտներում: «Ամենուր գաղափարը նույնն է. օգնել իրենք իրենց, իրենց արտադրողներին, գործարարներին նման անօրինական գործողություններով», - նշել է նա: