|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է անտեսել Ներկայացուցիչների պալատում Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ լսումներին մասնակցության հրավերը. հայտնում է The Wall Street Journal-ը՝ նախկին պաշտոնյայի փաստաբան Չարլզ Կուպերի խոսքերին հղումով:
Կուպերի պնդմամբ՝ Բոլթոնը «դեմոկրատների առաջարկն ընդունելու որևէ տրամադրվածություն չունի»:
Ծրագրվում է, որ Բոլթոնն ԱՄՆ Կոնգրեսում ելույթ կունենա նոյեմբերի 7-ին, իսկ ԱԱԽ խորհրդականներ Ջոն Այզենբերգը և Մայքլ Էլիսը՝ նոյեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ Բոլթոնին Ներկայացուցիչների պալատից կանչել են՝ ցուցմունք տալու Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում: