|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները:
Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:
Բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող պատասխան գրությունների ծանուցումը կանոնակարգելու և ավելի հեշտացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման և բնական պաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կարգերում սահմանել, որ հայտատուները հայտը լրացնելիս ներկայացնեն նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ e-citizen.am տիրույթում: Հայտերում էլեկտրոնային փոստի հասցեներն ամրագրելով՝ ավելի դյուրին կդառնա հետադարձ կապը հայտատուների հետ: