|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 96-րդ տարեդարձին: Ընդդիմադիր պատգամավորը շնորհավորելու փոխարեն քննադատել է Թուրքիային:
«Հանրապետության տոնի առավոտյան Ջիզրեի (հայերեն՝ Գզիրա) քաղաքապետարանում պաշտոնակատար է նշանակվել: Այլ խոսքերի կարիք չկա: 96 տարի անց էլ այն, ինչ ունենք, ֆաշիստական հանրապետությունն է: Եկեք դա չնշենք, վերացնենք նման բանը…»,- գրել է Փայլանը:
Թուրքիայում վերջին մի քանի ամիսներին հիմնականում քրդական բնակչություն ունեցող քաղաքներում ընտրված քուրդ քաղաքապետերը հեռացվում են իրենց պաշտոններից և նշանակվում են ժամանակավոր կառավարիչներ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: