|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Brexit-ը դարձյալ հետաձգվել է, քանի որ Եվրամիության ղեկավարները համաձայնել են թույլ տալ Մեծ Բրիտանիային՝ լքել կառույցը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է փորձի հասնել նրան, որ դեկտեմբերի 12-ին թագավորությունում արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ըստ սահմանված ժամկետների՝ Brexit-ը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 31-ին, սակայն բրիտանական խորհրդարանում դարձյալ չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունը լքելու պայմանների շուրջ:
Հիշեցնենք, որ ի սկզբանե թագավորությունը պետք է դուրս գար կառույցից 2019-ի մարտի 29-ին, բայց այդ ժամկետը բազմիցս հետաձգվել է: