|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի նախագահի այցը Վրաստան դարձյալ հետաձգվել է, եւ դա փաստ է. երեկ ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան` հավելելով, որ պատճառներն իրեն հայտնի չեն. տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով` նոյեմբերի սկզբին ծրագրված այցը ձախողվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարության պատճառով, թե Հայաստանի Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքները վերացնելիս հայկական կողմը բավարար օպերատիվություն չի ցուցաբերել:
Ավելի վաղ Վրաստանի մյուս փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հերքել էր այդ տեղեկությունները` հավաստիացնելով, որ Վրաստանի եւ Հայաստանի նախագահները լավ հարաբերություններ ունեն, որ այցը կկայանա, պարզապես ճշտվում է ճշգրիտ ժամկետը: