|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը թագավորության վարչապետ Թերեզա Մեյին պարտավորեցրել է Եվրամիությունից երկրի դուրս գալու՝ Brexit-ի մեկնարկից առաջ ստանալ խորհրդարանի հավանությունը:
Reuters-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվել է ութ ձայնով՝ երեքի դեմ:
«Գերագույն դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող ուժի մեջ մտցնել 50-րդ հոդվածն առանց խորհրդարանի թույլտվության», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: Ընդ որում՝ պարզաբանվում է, որ Մեյը չպետք է ստանա Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմինների հաստատումը:
Գործակալությունը պարզաբանում է, որ այս որոշումը բրիտանական կառավարությանը թույլ կտա խուսափել ԵՄ-ից դուրս գալու որոշման երաշխավորված արգելափակումից այս մարմիններից յուրաքանչյուրում, սակայն կարող է նաև զգալիորեն դանդաղեցնել Brexit-ի գործընթացը: